Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են, մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, և առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը և նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարևոր բաղադրիչ պետք է ներառված լինի նաև սեփական եկամուտների ավելացման և ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը:

Հայերեն Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Արհեստական ​​բանականությունը կլինի Սի Ծինփինի հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկը. Թրամփ

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres

Աֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասին