ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահի վարչակազմին:
Միջադեպը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը տեղի Է ունեցել Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի արվարձանում: Բռնկման պատճառները դեռեւս ճշտվում են:
«Ես աղոթում եմ անցած գիշեր Փեյնսվիլում դպրոցի շենքը ճարակած ահավոր հրդեհի հետեւանքով զոհված երեխաների ընտանիքների համար: Ծանր ժամանակ Է զոհվածների ընտանիքների եւ ամբողջ Լիբերիայի համար»,-Twitter-ում իր ցավակցությունն Է հայտնել երկրի նախագահ Ջորջ Վեան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: