«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Երեկ երեկոյան նրան Ազգային անվտանգության ծառայությունն է ձերբակալել կաշառք ստանալու մեղադրանքով»,- նշեց Նավիկյանը:

Հայերեն English Русский