Միջազգային

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին դուրս Է գալիս կառավարող Դեմկուսից

2 րոպեի ընթերցում

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին դուրս Է գալիս կառավարող Դեմկուսից

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ լքում Է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջ Է մտել «5 աստղի» շարժման» հետ: Այդ մասին նա պաշտոնապես հայտնել Է սեպտեմբերի 17-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես լքում եմ ԴԿ-ն, եւ դա ի շահ բոլորի: Ինձ հետ են շուրջ 30 խորհրդարանականներ, բայց ոչ ոք չի վտարվում: Դուք դա համարում եք պառակտում, ես՝ նոր սկիզբ: Երբեք վատ խոսք չեմ ասի գործընկերներիս մասին: Բայց ամեն բան ինչ-որ ժամանակ ավարտվում Է»,- ասել Է Ռենցին:

Դեմոկրատական կուսակցությունից դուրս գալու քաղաքական գործչի հայտարարությունն սպասելի Էր: Ավելի վաղ Ռենցին, որը ԴԿ-ից սենատոր Է ընտրվել, ժխտում Էր, թե պատրաստվում Է նոր կուսակցություն հիմնել: Այժմ խորհրդարանում նա մտադիր Է ստեղծել ինքնավար խմբակցություն, որը «կհայտնվի արդեն շաբաթվա վերջին»: Այնուամենայնիվ Ռենցին հավաստիացրել Է, որ ԴԿ-ից իր հեռանալը ոչ մի կերպ չի ազդի Ջուզեպե Կոնտեի կառավարության ճակատագրի վրա, որին ինքը կշարունակի պաշտպանել՝ դրանով իսկ երաշխավորելով խորհրդարանական մեծամասնության պահպանումը:

Դեռ ավելին, «Շարժման» եւ «Լիգայի» կոալիցիայի կազմալուծումից հետո Ռենցին նպաստել Է ԴԿ-ի եւ «հինգաստղանիների» միջեւ դաշինքի կնքմանը, որոնք մինչեւ հիմա անհաշտ հակառակորդներ Էին: Քաղաքական գործիչը դա բացատրել Է այն բանով, որ իր գլխավոր նպատակը եղել Է պայքարը «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինիի դեմ եւ նրան իշխանության գալ թույլ չտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում