Պաշտոնական

Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները

2 րոպեի ընթերցում

Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) հանրային կառավարման բարեփոխումներ, այդ թվում՝ քաղաքականությունների մշակում ու համակարգում, հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն.

2) տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում` ներդրումներ, գործարար միջավայր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն.

3) տարածքային կառավարում, էներգետիկա, միջուկային անվտանգություն, հանքարդյունաբերություն և բնական պաշարներ, ջրային ոլորտ, թափոնների կառավարում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, պետական գույքի կառավարում.

4) կապ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգող.

5) թվայնացում, այդ թվում՝ միասնական թվայնացված միջավայր, էլեկտրոնային կառավարում և թվային տնտեսություն.

6) սոցիալական քաղաքականություն, այդ թվում` աշխատանք, ժողովրդագրություն և սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն.

7) շրջակա միջավայրի քաղաքականություն.

8) քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստր.

9) վիճակագրություն.

10) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում