Սպորտ

Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Չալյանի հակառակորդը Շվեդիան ներկայացնող Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսն էր: Չալյանը պարտվեց 2:5 հաշվով: Այժմ հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ գյումրեցի մարզիկն ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում