Տնտեսություն

ԱԺ-ն քննարկում է ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի սեպտեմբերի 16-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված և կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը և ակցիզային դրոշմանիշների ու դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով խախտումների դեպքերն ապաքրեականացնելու նախագծով առաջարկվում է նշված խախտումները տեղափոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարկային օրենսգիրք:

«Մինչ այս, երբ այդ ապրանքների հանրագումարը 50 հազար դրամից ավելի էր, դրանք կարգավորվում էին քրեական օրենսգրքով, որը սահմանում էր պատժամիջոց տուգանքի տեսքով: Առաջարկվում է նաև հստակ սանդղակ, թե որ հանրագումարի դեպքում, որքան տուգանք է վճարվելու»,- ասաց Մարգարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում