Հասարակական

Հայաստանում ավարտվել է ՀՌՇ մոտոհրաձգային գումարտակների մարտավարական զորավարժությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ավարտվել է ՀՌՇ մոտոհրաձգային գումարտակների մարտավարական զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան Հարավային ռազմական շրջանում (ՀՌՇ) ավարտվել է մոտոհրաձգային գումարտակների պատրաստումը, որի շրջանակում անցկացվել է մարտական հրաձգությամբ երկկողմանի վաշտային զորավարժություն՝ հաշվի առնելով նաև Սիրիայում տեղային պատերազմների վարման ժամանակ ստացված փորձը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, զորավարժությունն անցկացվել է օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը։ Ամեն օր դրան մասնակցել է ավելի քան 500 զինծառայող և ներգրավվել ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ օպերատիվ-տակտիկական, բանակային և անօդաչու ավիացիա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում