Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել երեք բնակավայրերում նկատված օձերին

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել երեք բնակավայրերում նկատված օձերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 14-15-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օձեր են նկատվել Երևանում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում