Փարիզում մեկնարկել Է տրանսպորտի աշխատողների՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն գործադուլը
2 րոպեի ընթերցում
![Փարիզում մեկնարկել Է տրանսպորտի աշխատողների՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն գործադուլը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/987951.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro հրատարակությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը (RATP) կարգավորող կազմակերպությանը:
Փակված են մայրաքաղաքի մետրոյի 16 գծերը, խախտված Է մերձքաղաքային երկաթուղային երեք գծերից երկուսի աշխատանքը, ինչպես նաեւ ավտոբուսների ու տրամվայների երթեւեկությունը: RATP-ի տվյալներով՝ ժամը 20:00-ից (Երեւանի ժամանակով 22:00) հետո սեպտեմբերի 13-ին կաշխատեն միայն մետրոյի երկու գծերը, որոնցով գնացքների երթեւեկությունն իրականացվում Է առանց մեքենավարների:
Որպես հասարակական տրանսպորտի այլընտրանք RATR-ն առաջարկում Է օգտվել Էլեկտրական սկուտերներից, որոնցով ուղեւորության 30 րոպեի համար կվճարի ընկերությունն ինքը:
Քաղաքի բազմաթիվ բնակիչներ աշխատավայր են հասել հեծանիվներով: Բողոքի ակցիայի հետեւանքով Փարիզի շրջանում մինչեւ 300 կիլոմետր երկարությամբ խցանում Է գոյացել առավոտյան երթեւեկության պիկ ժամերին: Հաղորդվում Է, որ սա տրանսպորտի աշխատողների բողոքի՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն ակցիան Է: Ցուցարարներն այդ միջոցառումը որակել են «նախազգուշական կրակոց»:
Սպասվում Է, որ սեպտեմբերի 16-ից, առողջապահության, ավիացիայի աշխատողները եւ իրավաբանները բողոքի հերթական ակցիան կկազմակերպեն կառավարության բարեփոխման դեմ, որը նախատեսում Է «միասնական» կենսաթոշակային համակարգ, որը ենթադրում Է հրաժարում կենսաթոշակի բաշխումից մասնագիտական գործունեությանը համապատասխան: Ֆրանսիայի կառավարությունն ակնկալում Է, որ խորհրդարանում բարեփոխման շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի սկզբին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: