Ավինյանը Ուկրաինայի փոխվարչապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռախոսազրույց է ունեցելՈւկրաինայիփոխվարչապետ, թվային փոխակերպման նախարար Միխայլո Ֆյոդորովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկել ենք հայ-ուկրաինական համագործակցության համակողմանի զարգացման հնարավորությունները:
Կարևորել ենքթվայնացմանգործընթացներում երկու երկրների փորձի փոխանակումը, ինչպես նաև անդրադարձել հանրային ծառայությունների բարեփոխումների ընթացքում առկա մարտահրավերներին և հնարավորություններին:
Զրույցի ընթացքում փոխվարչապետ Ֆյոդորովը հաստատել է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվականտեխնոլոգիաների23-րդ համաշխարհային համաժողովին իր մասնակցությունը: Պայմանավորվել ենք հանդիպել համաժողովի շրջանակներում և առավել մանրամասն քննարկել հայ-ուկրաինական օրակարգի կարևոր հարցերը»,- գրել է Ավինյանը: