Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին:

Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները ներկայացնում են տարբեր պետություններ, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա:

Հայկական ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛ ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում