Միջազգային

Եվրախորհրդարանը կպաշտպանի Brexit-ի հետաձգումը, եթե դա կկանխի առանց գործարքի դուրս գալը

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը կպաշտպանի Brexit-ի հետաձգումը, եթե դա կկանխի առանց գործարքի դուրս գալը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման օգտին, եթե դա կկանխի Brexit-ն առանց գործարքի կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհդարանի նախագահ Դավիթ Սասոլին:

Նրա խոսքով՝ ԵԽ-ն համապատասխան բանաձեւ Է նախապատրաստում Brexit-ի վերաբերյալ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգի լիագումար նստաշրջանում: «Բանաձեւում խոսվելու Է այն մասին, որ Եվրախորհրդարանը պատրաստ Է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի դուրս գալուց կամ հարկավոր կլինի Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների անցկացման համար»,- ասել Է նա: Ինչպես ասված Է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին հրապարակել Է կառավարությունը, Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում Է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: «Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված Է փաստաթղթում: Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում:

Նաեւ կառավարությունը զգուշանում Է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող Է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում