Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտականփառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար), ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 16 հանրահայտ երաժիշտներ սիմֆոնիկ և կամերային համերգներով կներկայանան դասական երաժշտության սիրահարներին:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր կատարողական վարպետությամբ հանդես կգա մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Ծրագրում` Բեթհովեն, Շուման, Բրամս: Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոն:

Փառատոնի ընթացքում համերգներով կներկայանան նաև դիրիժոր Անդրեյ Բորեյկոն (սեպտեմբերի 27), իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուն (հոկտեմբեր 16), հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթին (հոկտեմբեր 21):

Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 25-ին, կներկայանա դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆը (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

Հայերեն العربية Русский

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար