Կառավարությունը հաստատեց «Հորիզոն-2020»-ի 501 մլն դրամ կազմող նախահաշիվը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը, որը կազմել է 501 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, ծրագրի նպատակն է՝ ապահովելՀայաստանի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը ԵՄ գիտության և տեխնոլոգիաների շրջանակային «Հորիզոն-2020» ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ, այն է` ունենալ նույն իրավունքները, ինչ Եվրոպական միության անդամ երկրների կազմակերպությունները:

2016-2019 թվականների ընթացքում (2019 թ. հունիսի դրությամբ) Հայաստանի գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է «Հորիզոն-2020»-ի քննարկման ենթակա մասնակցության 103 հայտ, որոնցից 26-ը բավարարվել է, այսինքն` այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) մեջ:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության երկու կազմակերպություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:

Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը, վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:

Միևնույն ժամանակ, վերոնշյալ հոդվածի 2-րդ կետով՝ ՀՀ ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսի չափով, կարող է կատարվել Եվրոպական միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին: 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմում է 989 813.1 հազ. ՀՀ դրամ, որի 50 տոկոսը, այն է` 494,9 մլն դրամը, կարող է ֆինանսավորվել Եվրոպական միության արտաքին օգնության միջոցների հաշվին: Սույն միջոցների հավաքագրման ու նպատակային օգտագործման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն 2017 թվականի հունվարի 19-ի N 27-Ա որոշմամբ բացել է արտաբյուջետային հաշիվ: Հաշվում 2019 թվականի տարեսկզբին առկա է 6,149.7 հազ. ՀՀ դրամի մնացորդ. սույն տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար անհրաժեշտ է հաստատել նախահաշիվ նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, այն է՝ 501056.25 հազ. ՀՀ դրամ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում