Հասարակական

ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

1 րոպեի ընթերցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում