Հասարակական

Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք»-ի այս գրառումն իր էջում կիսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018 թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք:

Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը: Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,- գրել էր Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում