Միջազգային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դարձյալ մերժեց ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դարձյալ մերժեց ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել են երկրի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք Է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չհաջողվեց: Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել Էր կառավարության համանման առաջարկությունը: Ջոնսոնն առաջարկում Էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու նախատեսված վերջին ժամկետը:

Ընտրությունների շուրջը քվեակությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցի շուրջը պատգամավորները կրկին քվեարկել կարող են սոսկ վերադառնալուց հետո, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից, հետո:

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ստորագրել Է օրենք, որը հետաձգում Է ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, եթե մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը համաձայնագիր չստորագրվի Բրյուսելի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում