ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին: