Հասարակական

Հայաստանը քրեական հեղինակությունների համար չէ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը քրեական հեղինակությունների համար չէ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է և որևիցե խնդիր չկա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով սեպտեմբերի 5-ի երեկոյան ՔԿՀ-ներում անհնազանդության դրևորումներին:

«Տեղյակ եմ, որ իրավիճակը ներկայումս վերահսկվում է և որևիցե խնդիր չկա: Կարող եմ ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ»,- ընդգծեց Սիմոնյանը:

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են:

«Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել էր, որ իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։

«Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- գրել էր նախարարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում