Հասարակական

Մանվել Գրիգորյանի որդին քաղաքացու ուղղությամբ կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանի որդին քաղաքացու ուղղությամբ կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, տեղեկություն է ստացվել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Արա Գրիգորյանը ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում գազային ատրճանակը պարզել է քաղաքացու ուղղությամբ և կրակոցներ արձակել:

Ոստիկանները հայտնաբերել են Ա. Գրիգորյանին և բերման ենթարկել բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում