Տնտեսություն

Զբոսաշրջիկների թիվն աճել է 12.1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջիկների թիվն աճել է 12.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն 2019 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, այցելել է 1 մլն 679 հազար անձ, և նրանցից 770 հազարը եղել է զբոսաշրջիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Ընդհանուր առմամբ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 12.3 տոկոսով: Զբոսաշրջային այցելություններն աճել են 12.1 տոկոսով:

2018 թվականին Հայաստան է ժամանել 3.7 մլն անձ, որոնցից 1.5 մլն-ը զբոսաշրջիկներ են եղել:

Այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, դիտարկվում են որպես զբոսաշրջիկներ: Հիմնականում մեր երկիր այցելում են հարևան և հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից և այլ երկրներից»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի եվրոպական երկրներից ավելի շատ զբոսաշրջիկ ներգրավել դեպի Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում