Հասարակական

Առկա է դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր

2 րոպեի ընթերցում

Առկա է դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ կառավարությունն ունի դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր: «Վերջերս ես Սևանում մի դպրոցում էի, որտեղ կար հայերենի երեք մանկավարժ, բայց երկու դրույք: Նրանք կարող էին այդ երկու դրույքը լիարժեք երկու ուսուցիչների միջև բաշխել, բայց երեքի միջև էր բաշխված, և երեքն էլ ավելի քիչ աշխատավարձ էին ստանում: Դա ազդում է նաև արդյունքի վրա: Մենք քննարկում ենք օրենսդրորեն սահմանել կարգ, որտեղ այս խնդիրները կլուծվեն: Սա կրճատում չէ, սա ուղիղ ազդում է կրթական ծառայությունների մատուցման վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դրա հետևանքով այսօր կան ուսուցիչներ, որոնք 25 հազար դրամ աշխատավարձ են ստանում: «Այսինքն՝ մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ: Բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն կամ զբաղվածություն ապահովելու համար: Ասում են՝ դե ընդունենք գործի, թող տնից դուրս գա: Այս ամենը պարզ է, բայց սա մեր կրթության որակի վրա է ազդում: Մենք չանելով... չմտածված գործողություններ՝ պետք է այս օրակարգը հստակ ֆիքսենք, որովհետև սա ուղիղ հարված է մեր երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքին: 25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխաներին, թե չունի»,- հռետորական հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում