Եվրահանձնաժողովը կոչ Է արել պատրաստվել «կոշտ» Brexit-ին
1 րոպեի ընթերցում
![Եվրահանձնաժողովը կոչ Է արել պատրաստվել «կոշտ» Brexit-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/986883.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ Է արել Եվրամիությունում մնացած 27 երկրների քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ պատրաստվել «կոշտ» Brexit-ի հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
«Առանց գործարքի Brexit-ին պատրաստ լինելը» Եվրահանձնաժողովի եզրափակիչ կոչն Է ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին ու բիզնեսի ներկայացուցիչներին՝ նախապատրաստվելու 2019 թվականի հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիայի դուրս գալուն»,-ասված Է դրանում:
Ռելիզում նշվում Է, որ «կոշտ» Brexit-ը մնում Է իրադարձությունների զարգացման հնարավոր ելքը: Ընդսմին երկրի եւ միության այդ «ապահարզանը» զգալի դժվարություններ կբերի ԵՄ-ի քաղաքացիների ու բիզնեսի ներկայացուցիչների համար, կունենա լուրջ բացասական տնտեսական Էֆեկտ, որն անհամեմատ ավելի ուժեղ կդրսեւորվի Բրիտանիայում, նշում Է ԵՀ-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: