Միջազգային

Թորիների խմբակցությունից վտարվել են բոլոր այն պատգամավորները, որոնք հանդես են եկել Ջոնսոնի դեմ

2 րոպեի ընթերցում

Թորիների  խմբակցությունից վտարվել են բոլոր այն պատգամավորները, որոնք հանդես են եկել Ջոնսոնի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են վարչապետի դիվանատանը: Սեպտեմբերի 3-ի երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել Է խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխման օգտին եւ Համայնքների պալատին օժտել Է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալն ավելի ուշ ժամկետ փոխադրելու մասին օրինագծի քննարկման իրավունքով:

Վտարված պատգամավորների թվում են Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, Բրիտանիայի խորհրդարանի վետերան Քեն Քլարքը, ինչպես նաեւ Ֆիլիպ Հեմոնդը, որը եղել Է արտաքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարար, իսկ Թերեզա Մեյի կաբինետում զբաղեցրել Է գանձապետարանի կանցլերի պաշտոնը:

Ընդամենը սեպտեմբերի 4-ին Պահպանողական կուսակցությունից օրակարգի փոփոխման օգտին քվեարկել Է 21 պատգամավոր: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել Է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն «բրեքսիթի» շուրջը բանակցությունները հետաձգելու օգտին:

«Ես ընտրություններ չեմ ցանկանում, բայց եթե սեպտեմբերի 4-ին պատգամավորները քվեարկեն բանակցությունները դադարեցնելու ու եւս մեկ անհեթեթ հետաձգման հասնելու օգտին, դա կլինի խնդիրը լուծելու միակ հնարավորությունը»,- հայտարարել Է նա: Ինչպես նշել Է BBC-ի թղթակից Յուրի Վենդիքը, վաղաժամկետ ընտրությունները Ջոնսոնի եւ նրան լոյալ շրջապատի միակ հույսն Է, քանի որ խորհրդարանում նրանց նկատմամբ ընդդիմության գերակշռությունն այժմ կազմում Է 43 ձայն:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում