ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 30-ին այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈւ գլխավոր շտաբի պետը լսել է հրամանատարների զեկույցները, տեղում ծանոթացել մարտական հերթապահության ընթացքին, դիրքապահների մարտական պատրաստությանը, դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքների արդյունքներին։ Գլխավոր շտաբի պետը նաեւ զրուցել.է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել խաղաղ ծառայություն։