Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյանը»,- նշում է ՀԱՕԿ-ը:

Օգոստոսի 27-ին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հայերեն Русский