Թուրքիայում այս տարվա երկրորդ քառամսյակի ընթացքում գրանցվել է 1.5 տոկոսի տնտեսական անկում
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում այս տարվա երկրորդ քառամսյակի ընթացքում գրանցվել է 1.5 տոկոսի տնտեսական անկում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/986586.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տնտեսական անկումը շարունակվում է: Երկրի ՀՆԱ-ն 2019 թվականի երկրորդ քառամսյակի ընթացքում, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, նվազել է 1.5 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 2.7, իսկ կառուցապատման ոլորտում՝ 12.7 տոկոս: Ներդրումները նվազել են 23 տոկոսով:
Ըստ տեղեկատվության՝ 2019 թվականի առաջին քառամսյակի ընթացքում տնտեսական անկումը կազմել էր 2.6 տոկոս: