Հասարակական

Նոր ուսումնական տարում ութ դպրոց կհիմնանորոգվի

2 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարում ութ դպրոց կհիմնանորոգվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-2020 ուսումնական տարում Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հիմնանորոգած հինգ դպրոց արդեն իսկ հանձնվել է շահագործման: Աշխատանքները կատարվում են Համաշխարհային բանկի ծրագրով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Դպրոցները սկսել են նորոգվել 2018 թվականից և հանձնվել շահագործման 2019-ի սեպտեմբեր ամսից: Այս ուսումնական տարում աշակերտները դասապրոցեսը կանցկացնեն արդեն հիմնովին վերանորոգված դպրոցներում»,- նշեց Արշակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին 7 դպրոցում սկսվել են շինարարական և 1 դպրոցում՝ նախագծանախահաշվային աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ)ութ դպրոցում սկսած հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2021 թվականի սեպտեմբեր ամսին:

«Ութ դպրոցի բոլոր աշակերտները տեղավորվել են այլ ուսումնական հաստատություններում, և դասապրոցեսները կանցկացվեն սահմանված կարգով»,- շեշտեց հանրակրթության վարչության պետը:

Արշակյանն ընդգծեց, որ հաջորդ տարվանից ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հատկացվելու է բյուջե, որով նախատեսվում է վերանորոգել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող 22 դպրոց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում