Գեղարքունիքի թիմը երրորդն է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները, որտեղ Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձևում՝ շախմատ, շաշկի, սեղանի թենիս, դարթս եւ բազկամարտ: Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ուներ հանդես գալու միայն մեկ մարզաձեւում: Թիմերի կազմում ընդգրկված էին հիմնականում հենաշարժողական եւ տեսողական խնդիրներ ունեցող անձիք: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 4 տղա եւ 3 աղջիկ:

«Գեղարքունիքի մարզի թիմը ներկայացնում էին՝ դարթս մարզաձևի կանանց պայքարում՝ Ռուզաննա Մնացականյանը (Սեւան), իսկ տղամարդկանց պայքարում՝ Նորայր Զախարյանը (Գավառ), շախմատ մարզաձևի տղամարդկանց պայքարում՝ Հակոբ Մարտիրոսյանը (Ճամբարակ), սեղանի թենիս մարզաձևի կանանց պայքարում՝ Մելսիդա Մովսիսյանը (Արթիկ), բազկամարտ մարզաձևի տղամարդկանց պայքարում՝ Նվեր Գրեյանը (Վերին Գետաշեն), շաշկու տղամարդկանց պայքարում՝ Արմեն Ջիվանյանը (Վերին Գետաշեն), կանանց պայքարում՝ Նաիրա Սարգսյանը (Ճամբարակ):

Համառ եւ հետաքրքիր պայքարում դարթս մարզաձևի տղամարդկանց եւ կանանց մրցումներում Նորայր Զախարյանը եւ Ռուզաննա Մնացականյանը գրավեցին առաջին տեղը, շախմատի տղամարդկանց մրցումներում Հակոբ Մարտիրոսյանը, իսկ շաշկու մրցումներում Նաիրա Սարգսյանը գրավեցին երկրորդ տեղը: Բազկամարտի տղամարդկանց մրցումներում Նվեր Գրեյանն արժանացավ երրորդ մրցանակի: Մրցանակային 1-ին, 2-րդ եւ 3-դ տեղերը գրաված մարզիկները պարգեւատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով ու, համապատասխանաբար, 140, 130 եւ 120 հազար դրամ ֆինանսական մրցանակներով:

Թիմային հաշվարկը կատարվում էր թիմի անդամների կողմից յուրաքանչյուր մարզաձեւում ձեռք բերված միավորների ընդհանուր գումարով:

Գեղարքունիքի մարզի թիմը, հավաքելով 105 միավոր, գրավեց երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով համապատասխան հավաստագրի եւ գավաթի»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը