Հասարակական

Ավելի գործունյա մարդ քիչ կա. 82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100-ամյա հոբելյանը

4 րոպեի ընթերցում

Ավելի գործունյա մարդ քիչ կա. 82 տարվա մանկավարժ տիկին Տոնոյանը նշեց իր 100-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոց հարմոնիայի ուսուցչուհի Մարիամ Տոնոյանը նշեց իր 100-ամյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը շնորհավորեց տիկին Տոնոյանին և ընդգծեց, որ նման հրաշք տեղի է ունենում 100 տարին մեկ անգամ:

Տնօրենը մի հետաքրքրի պատմություն պատմեց տիկին Տոնոյանի հետ կապված.

«Մի քանի տարի առաջ տիկին Տոնոյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ հարցազրույց է տալիս լրագրողներից մեկին, որը ցանկանում էր բացահայտել երկարակեցության, երջանկության և պրոֆեսիոնալիզմի գաղտնիքները: Հարցազրույցի վերջում տիկին Տոնոյանը ինձ ասում է՝ եթե ուզում ես քիչ ապրեմ և արագ մահանամ` ինձ հեռացրու աշխատանքից: Ես չեմ կարող նկարագրել, թե այդ երկու օրը ինչ ապրումներ ունեցա, որովհետև բացարձակ նպատակ չեմ ունեցել նրան աշխատանքից ազատելու: Սեպտեմբերի 1-ին տիկին Տոնոյանն ուրախ տրամադրությամբ, մեծ ոգևորությամբ մտնում է դպրոց և գալիս ինձ շնորհավորում է: Ես այդ պահին չեմ դիմանում և ասում եմ. «Մարիա Արշակովնա ջան, իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ վերջին խոսքը ասացիք: Երբևիցե զգացե՞լ եք նման վերաբերմունք, նման մոտեցում իմ կողմից»։ Նա պատասխանեց. «Մարտուն ջան, ես քեզ շատ սիրում ու հարգում եմ և գիտեմ, որ դու նույնպես ինձ սիրում ու հարգում եմ, բայց ես կյանք տեսած կին եմ, ասացի համենայն դեպս:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ՀՀ նախագահի անունից «Երախտագիտության մեդալ» հանձնեց տիկին Տոնոյանին:

Նախարարի խոսքով` այսպիսի առիթներ քիչ են լինում և դրանով այսպիսի միջոցառումներն ավելի նշանավոր են դառնում:

«Նշանավոր է նաև նրանով, որ դպրոցի սիրելի ուսուցիչը դեռ հերիք չի, որ 100 տարեկան է, բայց ձեզ հետ միասին շատ ակտիվ մասնակցում է դպրոցի կյանքին, ունեցել է հազարավոր աշակերտներ, որոնց մի մասն այստեղ է: Կարծում եմ, որ դրանից ավելի լավ նվեր դժվար է պատկերացնել: Տիկին Տոնոյանին անձամբ չեմ ճանաչում, բայց այստեղ գալուց առաջ մի քանի տեսանյութ դիտեցի և հասկացա, որ ավելի երիտասարդ, ավելի կենսուրախ, ավելի գործունյա և կյանքով լցված մարդ քիչ կա: Ցանկանում եմ, որ այս կենսախինդությունը, որն ունի տիկին Տոնոյանը, ուղեկցի իրեն ամբողջ կյանքում, և նա հնարավորություն ունենա իր հետաքրքրիր առարկան դասավանդել: Ենթադրում եմ, որ հարմոնիայի առարկան է նաև, որ հնարավորություն է տալիս ձեզ այսքան երկար աշխատել, և վստահ եմ, որ ձեր այդ կենսախինդությունը կշարունակվի»,- եզրափակեց նախարարը:

1938 թվականից Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում աշխատող տիկին Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նախարարին և ընդգծեց, որ ինքն իր կյանքից միշտ գոհ է եղել: Նա շեշտեց, որ երկու օրից սկսվում է դպրոցական ուսումնական տարին, և ինքը կշարունակի իր սովորական աշխատանքը:

«Միշտ ասել եմ, որ եթե ոտքով և ձեռքով ես և խելքդ տեղն է` նշանակում է դու մարդ ես: Վե՛րջ: Ունեմ թոռներ, ծոռներ, կոռներ, և բոլորը ինձ հարգանքով են վերաբերվում: Այնպես որ, ես շատ երես առած կին եմ եղել: Հիմա էլ դպրոցում են բոլորը սիրում ինձ: Բոլորիդ շատ շնորհակալ եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում «Երախտագիտության մեդալ» ստանալու համար»,- ասաց տիկին Տոնոյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում