Էրդողանը կողմ է մահապատժի վերականգնմանը
1 րոպեի ընթերցում
![Էրդողանը կողմ է մահապատժի վերականգնմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986413.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կանանց սպանությունների թեմային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցը:
Էրդողանը հայտնել է, որ կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը:
«Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը»,- հայտարարել է նախագահը:
Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004 թվականին, երբ երկրում ԵՄ անդամակցությանն ուղղված բարեփոխումներ էին իրականացվում: