Շարունակվում են Երևան-Սևան-Իջևան 10,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են Մ-4 միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ118+300-կմ129+100 (Հովք գյուղի վերջից մինչև Իջևանի սկիզբ) Ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Սկզբնական փուլում կատարվել են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այժմ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման աշխատանքներ:

Վերոնշյալ ճանապարհահատվածի նորոգման ավարտման փուլում նախատեսվում է տեղադրել ազդանշանային սյուներ և կատարել ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

Հայերեն العربية Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել