Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր կենտրոնացնել Սիրիայի սահմանին
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան շարունակում է լրացուցիչ ուժեր կենտրոնացնել Սիրիայի սահմանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986379.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվել է Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։ Այս գործողության նպատակը թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելն է: