Նախարարը չի կարծում, թե Հայաստանը կտուժի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելուց
1 րոպեի ընթերցում
![Նախարարը չի կարծում, թե Հայաստանը կտուժի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելուց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986303.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը չի կարծում, որ Հայաստանը կտուժի Լեհաստանում կայանալիք տնտեսական համաժողովին չմասնակցելուց:
«Չեմ կարծում, որ դա ինչ-որ հետևանք կարող է ունենալ, որովհետև տնտեսական ֆորումները հրավիրվում են այն նպատակով, որ կոնկրետ երկրի պաշտոնյաներ, իրենց օրակարգային առաջնահերթություններից ելնելով, հարցեր քննարկեն և համաձայնեցնեն: Կարծում եմ, որ մեկ ֆորումին չեն մասնակցում, բայց մասնակցում են այլ միջոցառումների, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հրավեր ստացել է մասնակցելու նշված ֆորումին, սակայն մասնակցությունը չի հաստատվել: