Յոթ ամսում Թուրքիա է այցելել ավելի քան 24 մլն օտարերկրացի
1 րոպեի ընթերցում
![Յոթ ամսում Թուրքիա է այցելել ավելի քան 24 մլն օտարերկրացի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986297.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա է այցելել 24 մլն 693 հազար 886 օտարերկրացի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելի է 14.11 տոկոսով:
Հայտնի է, որ Թուրքիան ամենաշատ օտարերկրացի այցելուներն ընդունում է Ռուսաստանից և Գերմանիայից: Երրորդ տեղում է Բուլղարիան, ապա՝ Անգլիան և Իրանը: