Թուրքիայի արդարադատության նախկին նախարարը հեռացել է իշխող ԱԶԿ-ից
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ Էրգինը որոշել է միանալ Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծվող նոր կուսակցությանը: