Հասարակական

ՃՏՊ Շիրակ գյուղում. կա զոհ և տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Շիրակ գյուղում. կա զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հոլոս Մ. ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ոսկան Ա.-ն (ծնված 1986թ.) հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում