Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունները՝ Moody’s-ի գնահատման հիմք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն նշված զեկույցի՝ վարկանիշների բարձրացման համար հիմք են ծառայել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությունը, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը և դրանք կատարելու հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները (ոլորտների դիվերսիֆիկացիան): Մասնավորապես, գործակալությունը կանխատեսում է գալիք տարիների տնտեսական աճ՝ 5.5-6 %-ի շրջակայքում, ինչը պայմանավորվելու է հիմնականում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և թեթև արդյունաբերության ոլորտների աճով: Այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործակալությունը կանխատեսում է տնտեսական աճի տատանողականության նվազում՝ ի տարբերություն նախորդող տարիներին արձանագրված իրավիճակի:

Վարկանիշների փոփոխության համար, ի թիվս գործակալության կատարած այլ ուսումնասիրությունների, հիմք են ծառայել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկություններն ու փաստերը՝ կապված Հայաստանի ներդրումային միջավայրի, երկրում 2018 թվականից բացված խոշոր հյուրանոցների, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առկա բարեփոխումների իրականացման ժամանակացույցի և կառավարության կողմից նախատեսվող այլ ծրագրերի հետ:

Հայերեն English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը