Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 75.3 տոկոսն է օգտվում համացանցից
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 75.3 տոկոսն է օգտվում համացանցից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/986061.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 16-74 տարիքային խմբի 75.3 տոկոսն է օգտվում համացանցից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցը:
Հայտնի է, որ անցյալ տարի այս ցուցանիշը նույն տարիքային խմբի համար կազմել է 72.9 տոկոս:
Համացանցից օգտվում է 16-74 տարիքային խմբի տղամարդկանց 81.8, իսկ կանանց 68.9 տոկոսը:
Թուրքիայում համացանցից օգտվելու հնարավորությամբ օժտված են կառույցների 88.3 տոկոսը, որը նախորդ տարվա ցուցանիշից մոտ 5 տոկոսով ավելի է: