Լևոն Ջուլֆալակյանը կշարունակի անձնական մարզչի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը կշարունակի անձնական մարզչի գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Անկախ նրանից, որ հրաժարական եմ տալիս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից` ես շարունակելու եմ իմ անձնական մարզչի գործունեությունը: Ես կլինեմ Արսեն Ջուլֆալակյանի կողքին այնքան ժամանակ, որքան ինքը կցանկանա լինել սպորտում»,- նշեց Ջուլֆալակյանը:

Անդրադառնալով հարցին, թե ում կվստահի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը` Օլիմպիական խաղերի չեմպիոնն ասաց, որ հենց հավաքականը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է որոշեն, և իրենից ոչինչ կախված չէ, ու ինքը չի ցանկանում որևէ մեկի անուն հնչեցնել:

Անդրադառնալով այլ երկրում մարզչական գործունեություն ծավալելու հարցին` Լևոն Ջուլֆալակյանը շեշտեց, որ բոլոր ժամանակներում էլ իրեն տարբեր երկրներից հրավերներ եղել են:

«Լինելով եմ հավաքականի ու երկրի նվիրյալ՝ ես հաշվի չեմ առել ոչ մի պայման, և աշխատել եմ մեր հավաքականում: Հետագայում չգիտեմ առաջարկներ կլինեն թե չէ, բայց առաջիկայում հոգեպես և ֆիզիկապես որոշել եմ հանգստանալ»,- ասաց Ջուլֆալակյանն ու հավելեց, որ նոր առաջարկի դեպքում դեռևս շուտ է ասել, թե ինչ որոշում կկայացնի:

Հարցին, թե արդյոք ունի՞ առողջական խնդիրներ, նա ասաց, որ բացարձակ բողոքներ չունի, և սիրտն էլ լավ ու հզոր աշխատում է:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում