Հասարակական

Թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան շարժվել և վթարի է ենթարկել աղջիկ երեխայի

1 րոպեի ընթերցում

Թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան շարժվել և վթարի է ենթարկել աղջիկ երեխայի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ալավերդի քաղաքի փողոցներից մեկի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան շարժվել և վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, երեխային տարել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև տեղափոխել են Վանաձորի ԲԿ:

Վիճակի լրջությունը հաշվի առնելով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ և տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում