Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985919.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից զինամթերքով բեռնված 3 զրահամեքենա է ուղարկվել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե շրջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվում է թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելու համար: