Վանի քաղաքապետարանի ԺԴԿ-ական ութ պաշտոնյայի ազատել են աշխատանքից
1 րոպեի ընթերցում
![Վանի քաղաքապետարանի ԺԴԿ-ական ութ պաշտոնյայի ազատել են աշխատանքից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985909.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Վան քաղաքի քաղաքապետին աշխատանքից հեռացնելուց հետո երկրի ներքին գործերի նախարարության հրամանով աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի ևս 8 պաշտոնյա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Հայտնի է, որ նրանք քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ են:
Թուրքական իշխանությունները օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացրել են Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեին, Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըին և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքին: Նրանք հանդիսանում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ: