Պատմաբանները դասագրքերում վերջին շրջանի ընդգրկումը ընդունելի են համարում պոզիտիվ շարադրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ու պատմաբան, դասագրքերի հեղինակ Էդիկ Գրիգորյանը ընդունելի են համարում հայոց պատմության դպրոցական դասագրքերում վերջին 25-30 տարվա ընդգրկումը` պոզիտիվ շարադրանքով և առանց մեկնաբանության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատմաբանները հայտնեցին օգոստոսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Նորագույն ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ շարադրանքով պետք է մատուցել մեր սովորող աշակերտներին»,- ասաց Գրիգորյանը:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ պոզիտիվ շարադրանքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ առանց քաղաքական գնահատականների տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունեցել:

«Հոկտեմբերի 27-ի, այնուհետև բոլոր ընտրությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս վերջին տասնամյակներիн, այդ թվում նաև մարտի 1-ի հետ կապված բոլոր իրադարձությունները պոզիտիվ շարադրանքի տարբերակով պետք է ներառվեն դպրոցական դասագրքեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունեցել` առանց գնահատականների»,- նշեց Մելքոնյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ ձևավորվել է 6 պատմաբաններից կազմված աշխատանքային խումբ և հանձնարարվել է ուսումնասիրել 9-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքн ու տեսակետ ներկայացնել:

Օգոստոսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չէր բացառել, որ հայոց պատմության վերջին շրջանի իրադարձությունները կարող են տեղ չգտնել դպրոցական դասագրքերում:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում