Կոտայքում կառուցման և վերակառուցման փուլում է շուրջ 15 հյուրանոցային համալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի զբոսաշրջության ոլորտը իր հարակից ենթակառուցվածքներով և նպաստավոր բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև բնական և պատմամշակութային հուշարձանների հարուստ բազմազանությամբ, կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին գործուն ջանք ենք ներդնում երկու բարձր լեռնային և մեկ լեռնային թիրախավորված վայրերում զարգացնել համայնքային տուրիզմը»,- նշեց Պետրոսյանը։

Ըստ մարզպետի՝ Կոտայքը իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում:

Անդրադառնալով հյուրանոցային տնտեսություններին՝ մարզպետը նշեց, որ հյուրանոցների քանակով Կոտայքը զիջում է միայն Երևանի. մարզում այսօր գործում են 95 միջին և խոշոր հյուրանոցներ, որոնց մեծ մասը տեղակայված է Ծաղկաձորում, Հանքավանում, Արզնիում և Աղվերանում։

«Այս պահին կառուցվում է և վերակառուցման մեջ են գտնվում շուրջ 15 նոր հյուրանոցային համալիրներ և 2 նոր ափարթ հոթելներ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Հայերեն العربية

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել