Հասարակական

Նախարարը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը

1 րոպեի ընթերցում

Նախարարը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ աշակերտներին տրամադրվող դասագրքերը տարիների ընթացքում մաշվում են, սակայն դրանց դիմաց ամեն տարի նույն չափով գումար է գանձվում:

«Ես հրահանգել եմ վերանայել այդ համակարգը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, որ զբաղվում է դրանով, ունի գումարներ, գուցե մենք այդտեղից լուծումներ գտնենք»,- ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում