Պաշտոնական

ՀՀ վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա  առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ նշում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք կարողացել ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորել ջերմ գործընկերային կապեր: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Հնդկաստանի հետ բազմաշերտ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք դարավոր բարեկամության կնիքը կրող հայ-հնդկական փոխգործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` բարօրություն և խաղաղություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում