Մարզային

Փողոցներով զբոսնող արջն ահաբեկել Է Իտալիայի քաղաքի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Փողոցներով զբոսնող արջն ահաբեկել Է Իտալիայի քաղաքի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր գորշ արջը ոչ մեծ իրարանցում Է առաջացրել Իտալիայի Սկաննո փոքր քաղաքում (Ակվիլայի նահանգ), երբ երեկոյան հայտվնել Է քաղաքացիների երեկոյան հանգստի հենց եռուն պահին: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 12-ին. կենդանին մարդկանց մոտ Է դուրս եկել ժամը մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սկաննոյում բնակիչներն ու զբոսաշրջիկներն արագորեն ուշքի են եկել անկոչ հյուրի հայտնվելուց հետո, որը հետաքրքրվել Է տեղի խանութների ցուցափեղկերով եւ քիչ Է մնացել մտնի պաղպաղակավաճառի կրպակ: Հետաքրքրասիրության զգացումն արագորեն հաղթահարել Է վախը, եւ մարդիկ սկսել են սմարթֆոններով լուսանկարներ եւ տեսագրություններ անել:

Սկաննոյի, որը գտնվում Է Աբրուցոյի, Լացիոյի եւ Մոլիզեի մարզերի Ազգային բնայգու տարածքում, մունցիպալիտետում ՌԻԱ Նովոստիին հաստատել են քաղաքի կենտրոնական մասում արջի հայտնվելու փաստը: Ըստ որում կոմունալ վարչակազմի ներկայացուցիչը նշել Է. «Մեր ազգային բնայգում բնակվում են վայրի շատ կենդանիներ, այդ թվում՝ գայլեր եւ արջեր: Երբեմն դրանք հայտնվում են նաեւ Սկաննոյի մերձակայքում, բայց մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքեր մեզ մոտ երբեք չեն եղել»,- նշել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում