Երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվեց, Մարգարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 6։9 հաշվով զիջեց հույն Գեորգիոս Կուգիումցիդիսին։ Քառորդ եզրափակիչում հույն ըմբիշը 2։12 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին, և Դավիթը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակիչում 2։5 հաշվով զիջեց Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակիչում կանդացի ըմբիշը 1։5 հաշվով պարտվեց հնդիկ Դիփակ Պունյաին, և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։

125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0։10 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում